Սրբազան Հայրը և Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհուրդը գնահատեցին վաստակաշատ Ուսուցչուհի՝ օր. Իսկուհի Ասատրեանին

Շաբաթ մարտի 10-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց վաստակաշատ ուսուցչուհի և երկար տարիներ Թ.Հ. Թեմի հայերէնագիտական երեկոյեան դասընթացների քարտուղարուհի՝ օր. Իսկուհի Ասատրեանին:

Ընդունելութեանը ներկայ էին Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանը և փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը նաև Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց օր. Իսկուհու երկար տարիների անշահախնդիր և անմնացորդ ծառայութիւնը հայ դպրոցից ներս և որպէս դոյզն գնահատանք իրեն յանձնւեց յիշատակի մի նւէր: