ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ շաբաթ 17 Մարտ 2018-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է:

Այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին: Այս առիթով, շաբաթ 17 Մարտ 2018-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ:

Պատարագելու եւ քարոզելու է՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ, ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Ս. եւ անմահ պատարագ՝ ժամը 10:00-ին
Քարոզ՝ ժամը 11:00-ին

Յընթացս Ս. պատարագի տեղի է ունենալու դպիրների եւ կիսասարկաւագների ձեռնադրութիւն ձեռամբ պատարագիչ Սրբազան հօր:

Յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար՝ հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Սիրով հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդին, որ մասնակցեն յիշեալ հոգեպարար արարողութեանց եւ հաղորդւեն մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի հաւատքի կեանքի խորհրդով: