Համաժողով Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով

Հայաստանի առաջին հանրապետութեան 100-ամեակի առիթով կազմակերպւած է համաժողով 21-23 մարտ 2018 թւին Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութեան նստավայր Անթիլիասում, հովանաւորութեամբ և ներկայութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Կաթողիկոսի:

Սոյն համաժողովին հրաւիրւած են Հայաստանից, Միացեալ Նահանգներից պատմաբաններ և մասնագէտներ: Թեհրանից էլ հրաւիրւած են Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և Ի.Ի.Հ. Խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը:

Յայտնենք, որ դոկտ. Կարէն Խանլարեանը պիտի ատենապետի համաժողովի 5-րդ նիստին, իսկ Թեմիս Առաջնորդ Սրբազան հայրը համաժողովի 9-րդ նիստին պիտի խօսի «Հայ եկեղեցու դերակատարուրութիւնը Հայաստանի անկախութեան և պետականութեան կերտման ընթացքին մէջ» թեմայով:

Արդարև Սրբազան Հայրն ու դոկտ. Խանլարեանը երեքշաբթի 20 մարտ 2018-ի առաւօտեան մեկնելու են Լիբանան և կը վերադառնան մարտի 24-ին: