Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հաղորդագրութիւն

Ս. Սագիս եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը ուրախութեամբ զեկուցում է, որ համանուն Առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցման եւ օծման 45- ամեակի նւիրւած տօնակատարութեան ծիրում՝ հոգեւոր երգչախմբային համերգի ներկայացման առումով, արդէն իսկ համապատասխան փորձերն ու աշխատանքները տարւում են։

Համերգը տեղի է ունենալու Մայիսի 17-ին Ս. Սարգիս առաջնորդանիսկ Մայր Եկեղեցում։ Երգչախումբը կազմւած է Թեհրանի եկեղեցիների երգեցիկ խմբերի եւ Անահիտ Միութեան «Զւարթնոց» երգչախմբի համատեղ անդամներից։ Համերգի ղեկավարութիւնը վստահւել է շատ սիրելի ու յարգելի պրն. էդիկ Թամրազեանին։

Առ այդ, արդէն իսկ շաբաթական երեք հանգրւաններով փորձերը մտերմիկ եւ ընկերային մթնոլորտում անցկացւում են Զէյթուն քաղաքամասի «Նայիրի» Մարզամշակութային Միութեան կից՝ «Անահիտ» միութեան սրահում։

Ծրագրին իրենց բաժինն են ունենալու նաեւ Էլպիս Ֆերահեան մանկապարտէզի երգչախմբի սանուկները։ Այդ առիթով թւականիս երկուշաբթի 12 մարտի առաւօտեան եւ հինգշաբթի 15 մարտի երեկոյեան առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը ընկերակցութեամբ Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետուհի՝ տիկ. Շաքէ Եղիայեանի, այցելեց թէ՛ մանկապարտէզ եւ թէ «Անահիտ» միութեան սրահ, ու ներկայ գտնւեց երեխաների փորձին։ Սրբազան Հայրը շատ գողտրիկ զրուցեց մանկապարտէզի երեխաների հետ, նրանց հետ խօսեց, երգեց, քաջալերեց, գնահատեց ու շնորհաւորեց ու իր հայրական սրտի խօսքն ու օրհնութիւնները փոխանցեց թէ տեսչական կազմին եւ թէ բալիկներին, նոյնը կատարեց նաեւ մեծերի փորձերին ներկայ գտնւած ժամանակ, որոնց յաւելեալ տեղեկութիւններով լուսաբանեց կատարւելիք համերգի, ներկայացւած երգերի, նրանց ունեցած հոգեւոր իմաստին ու արժէքին, յօրինումներին ու հեղինակների մասին, միաժամանակ փոխանցելով Առաջնորդ Սրբազան Հօր՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գնահատանքը, ուրախութիւնը, հայրական սէրը, բարեմաղթութիւններն ու օրհնութիւնները։

Թ.Հ.Թ. Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ