Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների Միութեան Վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր և Աշխէն Եղեայեանին և պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան և Մարտիրոս Օհանջանեանին:
Միութեան անդամները զեկուցեցին Սրբազան Հօրն իրենց աշխատանքների մասին կապւած Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին և յայտնեցին, որ Հայաստանում պատրաստւում է մի տեսասկաւառակ իրանահայ գրողների ստեղծագործութիւններից:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց աշխատանքը և յաջողութիւն մաղթեց: