Աշակերտական Ծաղկեմատոյց Ս. Սարգիս Եկեղեցում

Շաբաթ Ապրիլի 21-ին, Թեհրանի հայոց ազգային Էլպիս Ֆէրահեան մանկապարտէզ և նախակրթարան, Արաքս, Ռոստոմ և Ն. Գիւլբենկեան դպրոցների տարրական օղակի նաև «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները ծաղիկ մատուցելով Ս. Սարգիս եկեղեցու յուշարձանի առջև, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: