Աշակերտական Ծաղկեմատոյց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում

Շաբաթ Ապրիլի 21-ին, Թեհրանի հայոց ազգային Ա. Ահարոնեան մանկապարտէզ և նախակրթարան, Մարիամ մանկամսուր, Շանթ, Արարատ դպրոցների և Մարիամ հաստատութեան տարրական օղակի աշակերտ-աշակերտուհիները, ծաղիկ մատուցելով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու յուշարձանի առջև, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: