Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի Տնօրէնի այցն Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի մայիսիի 1-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընդունեց Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ ուալ Մոսլեմին Մահդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէգին և պրն. Մոխթարեանը:

Հոջ. Թասխիրին եկած էր Սրբազան Հօր հետ միասնաբար խորհրդակցելու յունիսի վերջին Անթիլիասում (Լիբանանում) տեղի ունենալիք Քրիստոնեայ-Իսլամ երկխօսութեան ծրագրի մասին:

Յայտնենք, որ սա լինելու է 8-րդ համագումարը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան և Իրանի Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի միջև:

Այս տարւայ համագումարի թեման լինլելու է՝ «Կրօն և Բնութիւն» (Religion & Environment):