Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՖՐԱՆՍԱՀԱՅ ՈՒԽՏԱՒՈՐ ԶԲՕՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Հինգշաբթի 3 մայիս 2018-ի կէսօրից յետոյ Ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ Ֆրանսահայ ուխտաւոր-զբօսաշրջիկներ առաջնորդութեամբ Ֆրանսայի թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Գրիգոր Աբղ. Խաչատրեանի։ Շրջապտոյտ-ուխտագնացութիւնը կազմակերպւած էր Փարիզի առաջնորդանիստ Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու Եկեղեցասէր Կանանց Միութեան կողմից։

Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց նրանց ներկայութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութիւնում եւ յատկապէս Թեհրանի հայոց թեմում եւ ամփոփ կէտերի մէջ պատմեց իրանահայութեան կեանքից կենտրոնանալով գլխաւորաբար Թեհրանի Հայոց Թեմի պատմութեան եւ կեանքին վրայ։ Այնուհետ հիւրերը հարցումներ ուղղեցին առաջնորդ Սրբազան հօր, որ համբերութեամբ եւ լուսաբանիչ բացատրութիւններով պատասխանեց իրենց հարցերին։ Առաջնորդ Սրբազան հայրը մեծապէս գնահատեց կազմակերպիչ Կանանց Միութիւնը, որովհետեւ նման այցելութիւններով գաղութների միջեւ յարաբերութիւն եւ սրտակցութիւն է յառաջ գալիս։

Խումբի հոգեւոր ղեկավարը իր կարգին բացատրեց իրենց այցելութեան նպատակը եւ շնորհակալութիւն յայտնեց առաջնորդ Սրբազանին եւ ազգային իշխանութեան իրենց անկեղծ եւ հարազատ ընդունելութեան համար։

Վերջում Սրբազան հայրը ամէն մէկին նւիրեց մէկական «Իմ Աղօթագիրքը» եւ «Յովհաննու Աւետարան» գրքոյկներից եւ «Թեհրանի Հայոց Թեմը» հրատարակութիւնից մէկական օրինակ։ Այնուհետ Սրբազան հայրը հիւրերին առաջնորդեց Ս. Սարգիս եկեղեցի եւ հոգեշնորհ հայր Գրիգորի եւ Մակար Սրբազանի հետ «Հայր մեր» Տէրունական աղօթքով գոհութիւն եւ փառք յայտնեցին Աստծուն։

Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ Առաջնորդական փոխանորդ՝ Մակար Սրբազանը, Կրօնական ժողովից՝ Տ. Գրիգորիս քահանան, Թեմական Խորհրդի ատենապետն ու փոխ-ատենապետ՝ տիրաք Ռոբերտ Բեգլարեանն ու Վարուժ Յովհաննիսեանը եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ