ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԲԱԶՄԱՀԱԶԱՐ ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐ ՆՈՐ 2016 ՏԱՐԻՆ ԴԻՄԱՒՈՐԵՑԻՆ Ս. ՊԱՏԱՐԱԳՈՎ

Արդէն տարիների աւանդութեան է վերածւել Թեհրանի մեր թեմում բացւող Նոր տարին դիմաւորել եկեղեցիներում մատուցւող Ս. պատարագով։

Արդարեւ, հինգշաբթի 31 դեկտեմբերի կէս գիշերին, նոր, 2016 տարին աւետող եկեղեցու զանգերի ղօղանջի հետ սկսւեց Ս. պատարագ Թեհրանի մեր գլխաւոր հինգ եկեղեցիներում՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներ, որտեղ հազարաւոր հաւատացեալներ ներկայ գտնւեցին Սրբազան արարողութեան եւ ստացան Ս. հաղորդութիւն։

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում պատարագեց եւ քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ քարոզեց առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը իսկ միւս եկեղեցիներում պատարագեցին Արժ. քահանայ հայրերը եւ կարդացին առաջնորդ Սրբազան հօր պատգամը, որը առաջին տալիս ենք համացանցի վրայ։

Ս. Պատարագի աւարտին եկեղեցիների եկեղեցական խորհուրդների կազմակերպութեամբ ՛՛Ձմեռ պապի՛՛ ներ այցելեցին մեր եկեղեցիները եւ յատուկ նւէրներ բաշխեցին ներկայ հաւատացեալներին։

Ուրբաթ 1 Յունւար 2016-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. եւ անմահ պատարագ, որի ընթացքին ընթերցւեց առաջնորդ Սրբազան հօր Նոր տարւայ պատգամը։

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում քարոզեց Առաջնորդ սրբազան հայրը, բնաբան ունենալով Պօղոս առաքեալի Կողոսացիների գրւած նամակի հետեւեալ խօսքերը.- «Հետեւաբար, ձեր մէջ սպանէք երկրաւոր ցանկութիւններն ու մոռացէ՛ք ձեր հին կեանքն ու նախկին գործերը եւ եղէ՛ք նոր մարդ՝ նորոգւելով ըստ ձեր Արարչի պատկերի, որպէսզի կարողանաք ճանաչել նրան» (Կղ. 3.5 եւ 10-11)։

Առաջնորդ Սրբազան հայրը նախ շնորհաւորեց ներկաները բոլորին մաղթելով Աստծու օրհնութեամբ եւ շնորհներով լեցուն տարի, այնուհետ խօսեց նորի, նորոգութեան անհրաժեշտութեան մասին։ ՛՛Օրն ու ժամանակը կը նորանան մարդ էակի նորոգութեամբ եւ նորոգեալ կեանքով ու գործունէութեամբ, ասաց Սրբազան հայրը, կը նորոգւենք մտածումներով, հոգով եւ իբրեւ նորոգեալ արարած կը կարողանանք գթասրտութեամբ, ողորմածութեամբ, քաղցրութեամբ, հեզութեամբ, խոնարհութեամբ ու համբերողութեամբ ապրել եւ յարաբերւել միմեանց հետ. սա պէտք է լինի իւրաքանչիւր քրիստոնեայի ապրելակերպը ՛՛ ասաց Սրբազան հայրը։

Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց աղօթքով միմեանց հետ հաղորդակցւելու անհրաժեշտութիւնը, քանի որ աղօթքը մարդիկ հոգեկան կապով իրար է միացնում եւ ապա քարոզիչ Սրբազանը յիշեցնում է առաքեալին հետեւեալ խօսքերը. «Միմեանց հանդէպ եղէք հանդուրժող եւ ներեցէք միմեանց, երբ մէկդ միւսի դէմ մի տրտունջ ունենաք։ Ինչպէս Աստւած Քրիստոսի միջոցով ներեց ձեզ, այնպէս էլ դու՛ք ներեցէ՛ք միմեանց։ Եւ այս բոլորի վրայ աւելի սէ՛ր ունեցէք, որովհետեւ սէրը ամբողջացնող շաղախն է ամէն ինչի»(Կղ. 3.13-14)։ Իր քարոզի վերջին մասում Սրբազան հայրը կոչ ուղղեց հաւատացեալներին աղօթել աշխարհի խաղաղութեան, յատկապէս Սուրիոյ համար, իրանեան մեր ծննդավայր հայրենիքի եւ իր հոգեւոր առաջնորդի ու քաղաքական ղեկավարութեան, հայոց եկեղեցու նւիրապետական Աթոռների գահակալների եւ Հայաստանի ու Արցախի մեր ժողովրդի խաղաղ կեանքի համար։

Պատարագից յետոյ առաջնորդ Սրբազան հայրը առաջնորդարանի դահլիճում ընդունեց նոր տարւայ շնորհաւորութիւններ։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com