Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կրօնական փոքրամասնութիւնների յարգանքի տուրքը հանգուցեալ էմամ Խոմէյնիի յիշատակին

Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 29-րդ տարելիցի սեմին, չորեքշաբթի մայիսի 30-ին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ներկայ գտնւելով հանգուցեալ էմամի դամբարանում, յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին եւ ծաղկեպսակ տեղադրեցին հանգուցեալի դամբարանին:

Սոյն ծրագրին մասնակցելու նպատակով, նոյն օրը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից մի պատւիրակութիւն, բաղկացած քահանայ հայրերից, ազգային մարմինների, միութիւնների եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներից, մեկնեց հանգուցեալի դամբարանը:

Ծաղկեպսակի տեղադրումից յետոյ, դամբարանի յարակից դահլիճում կազմակերպւել էր հանդիպում հանգուցեալ էմամ Խոմէյնիի թոռան՝ հոջ. Սէյեդ Հասան Խոմէյնիի հետ: Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց էմամ Խոմէյնիի մահւան տարելիցի կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւնների բաժնի պետ՝ Մոհամադ Ռեզա Մովահեդին, որից յետոյ իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ ելոյթով հանդէս եկաւ:

Թեհրանի հայոց թեմի պատւիրակութեան կողմից խօսք ուղղեց Արտոյտ Զոհրաբեանը, անդրադառնալով Իրանի Սահմանադրական օրէնքում ամրագրւած Իրանի կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների իրականացման վերաբերեալ, հանգուցեալ էմամի շեշտարման մասին, խօսքի մէջ նա անդրադարձաւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի տարիներին և Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին իրանահայ համայնքի դերակատարութեան մասին և փոխանցեց Թ.Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի և ազգային իշխանութեան ցաւակցութիւնները յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի մահւան 29-րդ տարելիցի կապակցութեամբ:

Վերջում ներկաներին ողջոյնի խօսք ուղղեց հոջ. Հասան Խոմէյնին, ընդծելով, որ թէև համախմբւած ներկաները ներկայացուցիչներն են զանազան կրօնների, սակայն բոլորը մէկ ամբողջութեան զաւակներ ենք եւ բոլոր մարգարէները ընդգծում են մարդկային վեհ արժէքների պահպանումը:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ