Մայիս 28-ի ձեռնարկը Հ.Մ.Մ.«Նայիրի» միութիւնում

Հինգշաբթի, մայիսի 31-ին, Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութիւնում տեղի ունեցաւ Հայոց մեծագոյն տօն՝ Մայիսի 28-ի ձեռնարկը:

Ծրագրին ներկայ էին Թ.Հ.Թ. բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Զէյթուն քաղաքամասի քահանայ հայրերը և պատագամաւորներից երկուսը, Հայաստանի առաջին անկախութեան 100-ամեակի ոգեկոչման Թեհրանի կենտրոնական յաձնախմբի ներկայացուցիչները, «Ալիք» հաստատութեան և օրաթերթի նաև քոյր միութիւնների ներկայացուցիչները, միութենականները և հայրենասէր ներկաները:

Ծրագիրը մեկնարկեց «Մեր հայրենիք» երգով, որը կատարեց երգչախումբը՝ Լուսինէ Միքայէլեանի, Եօլանդա Մանսուրեանի, Արմոնդ Մովսիսեանի երգեցողութեամբ, նրանց ընկերակցում էր դաշնակահար՝ Լուիզա Աւետիսեանը: Ապա հաղորդավար՝ Վանէ Մաքարեանը արտայայտեց բացման խօսքը:

Գեղարւեստական ձեռնարկում երկու Գիտարի կատարումներով հանդէս եկաւ Թադէ Աշուղեանը, Ելօլանդա Մանսուրեանը երգեց «Իմ հայ ժողովուրդ» և «Ամենուր հայ լինենք» երգերը որին իր գիտարի կատարումով ընկերկացում էր Նարեկ Ռատթէոսեանը: Դաշնամուրի կատարումով ելոյթ ունեցան Սիրարփի Մելիքեանը և Լիան Քեշիշեանը:

Աննա Զարգարեանը ասմունքեց Յ. Թումանեանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծութիւնը, իսկ Արգին Տէր Մկրտչեանը արտասանեց Գ. Էմինի «Սասունցիների պար»-ը: Ծրագիրը աւարտեւեց երգչախմբի «Գետաշէն» և «Հպարտ գնացէք» երգերով:

Միջոցառման աւարտին եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ Թեմակալ առաջնորդը, ով կարևորեց Մայիսեան ոգու համախմբող հզօրութիւնը, այն համարելով հայ ժողովրդի գոյութեան և լինելիութեանն իմաստ տւող թւական:

Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան Հանրային կապ