Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մեծարւեց Էմամ Խոմէյնու յիշատակը

Կիրակի՝ յունիսի 3-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած Ս. Պատարագի քարոզում Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն անդրադառնալով ԻԻՀ հիմնադիր՝ լուսահոգի Էմամ Խոմէյնու վախճանման տարելիցին, մեծարեց նրա անհատականութիւնը և բարձրեալն Աստծուց խաղաղութիւն մաղթեց նրա հոգուն:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ի միջի այլոց ասաց. «Էմամի մտածողութեան մէջ փոքրամասնութիւններն ԻԻՀ-ում միւս քաղաքացիներին համազօր իրաւունքներ ու լիարժէք յարգանք են վայելում և Էմամի քաղաքական տեսութեան մէջ փոքրամասնութիւնների համար նկատի առնւած իրաւունքների մակարդակն այնքան բարձր է, որ տարածւում է տարբեր բնագաւառներում և ներառում է կրօնական արարողութիւնների, մտքի ու խօսքի, նաև քաղաքական և անհատական ու մասնաւոր ազատութիւնները»:

«Նա իսլամական պետութեանը պարտաւորեցրել է պաշտպանել կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները և ապահովել նրանց անվտանգութիւնը: ԻԻՀ-ի շնորհիւ աստւածային կրօնների հետևորդներն իրենց կրօնական արարողութիւններում ու նաև տօները նշելու հարցում ազատ են»,-յայտարարեց Սրբազան հայրը յաւելելով, որ Էմամ Խոմէյնին շարունակ ընդգծել է փոքրամասնութիւնների կրօնական ու նաև ծիսական ազատութիւնները:

Գերշ. Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Ս. Պատարագից յետոյ պատասխանելով լրագրողների հարցումներին և ընդգծելով, որ իւրաքանչիւր մարդու կեանքում կարող են այնպիսի դէպքեր տեղի ունենալ, որոնք նրան կապում են մի երկրի պատմութեանը, ասաց. «Էմամ Խոմէյնին իր ամբողջ էութեամբ հաւատք էր և այդ հաւատքն ու համոզումը պատճառ դարձան, որ այս մեծ մարդը կարողանայ ոչ թէ զէնքի ու սրի, այլ իր հաւատքի ու առաքելութեան միջոցով կործանել թագաւորական ռեժիմը»:

«Թագաւորական ռեժիմն էլ նկատելով, որ չի կարող նրան կասեցնել որոշեց արգելել նրա գործունէութիւնն ու նրան աքսորել, որը հակառակ արդիւնք ունեցաւ և առաւել հզօրացրեց յեղափոխութեան մեծ առաջնորդին, ինչն էլ պատճառ դարձաւ, որ միլիոնաւոր մարդիկ մասնակցեն նրա դիմաւորման հանդիսութեանը»,-նշեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը:

Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յեղափոխութեան գլխաւոր իւրայատկութիւնը դրա ժողովրդային լինելը համարեց և ասաց. «Ժողովրդի ընկերակցութեան պատճառով նա յաջողութիւն արձանագրեց, քանի որ Էմամի գաղափարները հիմնւած էին արդարութեան ու խաղաղատենչութեան վրայ և ժողովրդային յենարան ունէին ու այդ պատճառով էլ աղօթում եմ, որ Իրանի պետական այրերը լինեն Էմամի ճշմարիտ հետևորդները և նրան հետևելով կարողանան արդիւնքի հասցնել յեղափոխութեան նպատակները»:

«Էմամը մնում է ժողովրդի մտքի ու յիշողութեան մէջ և պետութիւններն այն ժամանակ են յաջողութիւն ունենում, երբ կարողանում են յաւերժացնել իրենց մեծերի յիշատակը»,-եզրակացրեց Սրբազան հայրը:

Լուսահոգի Էմամ Խոմէյնու մեծարման շտաբի արտաքին կոմիտէյի քարտուղար՝ զօրավար Մոհամմեդռէզա Մովահեդին նոյնպէս իր արտայայտութիւններում շնորհակալութիւն յայտնելով լուսահոգի Էմամի վախճանման 29-րդ տարելիցի մեծարման հանդիսութիւնների կազմակերպման ուղղութեամբ իրանահայութեան բերած մասնակցութեան կապակցութեամբ, ասաց. «Էմամ Խոմէյնին միասնականութեան պատգամաբեր էր և յեղափոխութեան ձևաւորման առաջին օրից հիմքը դրեց կրօնների ու դաւանքների միջև միասնականութեան վրայ»:

Նա անդրադառնալով աշխարհում կրօնների միջև թշնամութիւն սերմանելու ուղղութեամբ արևմուտքի քարոզչամեքենայի ջանքերին, ասաց. «Այս քարոզչամեքենան թիրախ է դարձրել աստւածային կրօնների հիմնասիւնը համարւող Աստծուն և շրջանցելով մարգարէներին փորձում է հարւածել միաստւածութեան սկզբունքներին, հետևաբար աստւածային կրօնների ամենատրամաբանական ու խոհեմ քայլը կարող է լինել այն, որ իրենց ընդհանուր սկզբունքը համարւող միաստւածապաշտութեան շուրջ համագործակցութիւն ծաւալեն»:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ