Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Լանջախաչի Տւչութիւն

Թւականիս ուրբաթ 8 յունիսի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի ունեցաւ լանջախաչ կրելու իրաւունքի շնորհում։

Համանուն եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը ամիսներ առաջ ազնիւ մտածումն ունեցել էր իր եկեղեցու հոգեւոր հովիւներից՝ Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանի մատուցած 10 տարիների բարւոք ծառայութեան ի տես նամակով դիմելու Առաջնորդ Սրբազան Հօրը եւ խնդրելու որ նրան լանջախաչ կրելու իրաւունք տայ։

Առ այդ Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընդառաջելով Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդի խնդրագիր նամակին, դիմել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, որպէսզի Հայրապետական կոնդակով արժանապատիւ քահանայ հօրը շնորհէր լանջախաչ կրելու իրաւունքի արտօնութիւնը։

Ուստի, պատարագի ընթացքին նախքան քարոզը Հայրապետական կոնդակը “Ուրախ լեր սուրբ եկեղեցի” շարականի երգակցութեամբ Արժանապատիւ Տ. Վազգէն քահանայ Քէօշկերեանը, ով հիւրաբար Սպահանից էր եկել ներկայ գտնւելու սոյն արարողութեանը, կոնդակը սուրբ սեղանի աջակողմից շուրջ բերելով յանձնեց առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանին, որ առ ի վկայութիւն եւ ունկնդրութիւն ժողովրդին ընթերցեց. որտեղ յիշւում էր Վեհափառ Հայրապետի քաջալերական ու գնահատանքի խօսքը ինչպէս նաեւ յետ այսու Արժանապատիւ քահանայ հօրը եկեղեցական տօների եւ այլ պաշտօնական առիթների լանջախաչ կրելու իրաւունքի արտօնութիւնը։

Կոնդակի ընըերցումից յետոյ Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը փոխանցեց օրւայ քարոզը, ընդ որում վեր բերեց եկեղեցականի առաքելութեան, կոչումի եւ կարգի հետ առնչւած անհրաժեշտ սկզբունքները ինչպէս նաեւ, որպէս հոգեւոր հովիւն ու իսկական քահանան մարմնաւորող արժէքները ու խօսեց ծառայութեան պատիւին, մեծութեան, փառքին ու նրա ընձեռած հոգեկան գոհունակութեան եւ մխիթարութեան մասին։ Նա իր խօսքում գնահատելուց յետոյ Արժ. Տ. Սահակի տասնամեայ գիտակից եւ նախանձախնդիր տիպար քահանայական ծառայութիւնը յատուկ կերպով անրդադարձաւ նրա նկարագրային զոյգ յատկանիշների մասին՝ համեստութեան եւ խոնարհութեան, որոնցով զարդարւած իր ծառայութիւնն էր մատուցել եւ մատուցելու է յառաջիկային, յիշեցնելով որ իսկական քահանան միայն ու միայն ծառայութեան ճանապարհին մէջ է գտնելու իր անձի արժանիքն ու արժէքը։

Պատարագից յետոյ Առաջնորդարանի դահլիճում համանուն եկեղեցու եկեղեցական խորհուրդը այդ ուրախ առիթով հիւրասիրութիւն էր պատրաստել, որի ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրը բոլորի ներկայութեան քահանայ Հօր վզից անցկացրեց լանջախաչը աղօթելով, որ միշտ խաչի հովանու ներքոյ առաջնորդւի եւ խաչը պահապան լինի իրեն իր ողջ կեանքի ընթացքին։ Այդ առիթով խօսք առան յանուն Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական Խորհրդին՝ ատենապետուհի տիկ. Շաքէ եղիայեանը. Կրօնական Խորհրդի անունից իր սրտի խօսքն արտասանեց առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը ինչպէս նաեւ երախգագիտական ու շնորհակալական խօսքով հանդէս եկաւ նաեւ Լանջախաչ կրելու իրաւունքին եւ արտօնութեան արժանացած Արժանապատիւ Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանը։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ