ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Եպիսկոպոսական Հանդսաւոր Ս. Պատարագ, Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 50-ամեակի առիթով

Շաբաթ 16 յունիս 2018-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան յիսնամեակի առիթով:

Ս. Պատարագին մասնակցում էին թեմակալ առաջնորդի առաջնորդական տեղապահ` գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Իրանի Հայ Կաթողիկէ Թեմի առաջնորդ՝ Գերպ. Տ. Սարգիս Եպս. Դաւթեանը, Թեհրանի Հայոց եկեղեցիների քահանայ հայրերը, բոլոր դպիրներ, կիսասարկաւագ-ուհիներ և սարկաւագ-ուհիները:

Նոյն օրը համընկնում էր նաև Ս. Գրիգոր Լուսաւորչի նշխարների գիւտի տօնին: Այս առիթով պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Յոբելեար Սրբազան հայրը։

Առաջնորդ Սրբազանն Աբեղայ ձեռնադրւած է 16 յունիս 1968 թւին: Քարոզի ընթացքում, թեմակալ առաջնորդն անդրադաձաւ իր ձեռնադրութեանը և ընդգծեց. «Այս պահին երբ մտաբերում եմ 50 տարիներ առաջ այս օրը, երբ գահի վրայ նստած էր Երանաշնորհ Խորէն Կաթողիկոսը և մեզ ձեռնադրող Երանաշնորհ Տաճատ Սրբազանն ինքն էր պատարագում, երբ երգեցիկ խումբը երգում էր և մեր ծնողները եկած էին, մենք էապէս և հոգեպէս յուզւում էինք: Ես անձնապէս այդ օրերի մթնոլորտի մէջ ուխտ արեցի հաւատարիմ մնալ իմ հաւատիս մէջ առ Աստւած, հաւատարիմ մնալ առ հայրենիք և հաւատարիմ մնալ իմ առաքելութեան մէջ, իմ ժողովուրդին, իմ ազգիս և Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցիս: Իսկ ինչ խօսք երբ խօսում ենք եկեղեցւոյ մասին, երբ խօսում ենք ժողովուրդի մասին: Քեզ ծնող ժողովուրդը արժանի է ամէն տեսակ ծառայութեան և նւիրումի»:

Վերջում սրբազան հայրը շեշտեց. «Ես այսօր պատարագի այս մատուցմամբ իմ ուխտն եմ վերանորոգում, հաւատարմօրէն շարունակելու ծառայութեան այն կեանքը, որ սրանից 50 տարի առաջ այսօրը, Անթիլիասի Մայր Տաճարի Ս. խորանի վրայ, Աստծու ներկայութեամբ, իմ օծակից երեք եղբայրների հետ կատարեցինք: Փառք Աստծու իմ աւագ օծակից եղբայրը, այսօր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողոկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետն է, որ 50 տարիները վերածեց ծառայութեան, վերածեց նւիրումի, յանձնառութեան և ինչու չէ հաւատքով պայքարեց յանուն իր ժողովրդի, իր եկեղեցու և իր հայրենիքի իրաւունքների: Մեր երկրորդ օծակից եղբայրը՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Յակոբեանն է, որ այս օրերին Կանադայում շարունակում է իր ծառայութիւնը՝ մեր եկեղեցում և ազգին»: Սրբազան հայրը կարևորեց ծառայելու անհրաժեշտութիւնը և ընդգծեց, որ իրական մեծութիւնը ծառայելու մէջ է:

Քարոզի մի այլ բաժնում Սրբազան Հայրն ասաց՝ «Մենք ձեռնադրւեցինք, 1968-ին, յատկանշական մի տարեթիւ արդարև, որովհետև սփիւռքահայութեան մէկ մասը ոգեկոչում էր Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկախութեան յիսունամեակը, որի համար և ընծայեալներին Արամ, Խաժակ, Հրայր, Սեպուհ անուններով օծեցին: Այս իրողութիւնն առաւել ևս ամրացրեց իմ մէջ մեր ժողովրդի արդար իրաւունքների ձեռքբերման համար մղւող պահանջատիրական պայքարի ոգին ու անկոտրուն կամքը»:

Արարողութեանը ներկայ էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի, Թեմական Խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները և հոծ բազմութիւն:

Պատարագի աւարտին, եկեղեցու շրջափակում, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com