ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան «Ծիածան» Մանկական Արւեստանոցի Տնօրէնի Այցն Առաջնորդ Սրբազանին

Երկուշաբթի 18 յունիս 2018-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան հովանաւորութեամբ գործող «Ծիածան» Մանկական Արւեստանոցի Տնօրէն՝ տկն. Նադիա Այւազեանը և նոյն միութեան վարչութեան անդամ ու արւեստանոցի կապ՝ օր. Օդեթ Շահվերդեանը:

Սրբազան Հայրն ողջունեց և լսեց իրենց բանաւոր զեկոյցը: Տիկին Այւազեանը խնդրեց Սրբազան Հօր հովանաւորութիւնն իրենց տարեվերջի հանդէսի համար:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց գործունէութիւնը նոր սերնդի կրօնական և հայեցի առողջ դաստիրակութեան գծով և յաջողութիւն մաղթեց իրենց:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com