ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ՎԱՐԴԱՎԱՌ)

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 8 Յուլիս 2018 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ):

Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է: Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ Պատարագ:

Ս. Սարգիս Առաջնորդարանիստ մայր եկեղեցում մատուցւելու է Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ Մակար Ս. Եպս. Աշգարեան (Առաջնորդական Փոխանորդ)։

Սկիզբ ժամերգութեան`ժամը 9:00
Ս. Պատարագ`ժամը 10:00
Քարոզ`ժամը 11:00

Երկուշաբթի 9 Յուլիս 2018 Յիշատակ Մեռելոց է:

Այսու հրաւիրում ենք մեր եկեղեցու հաւատացեալներին ներկայ լինելու Ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը: