ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Լորիս Ճգնաւորեանի «Իրանական նոճի»-ն՝ Ֆերդոսու շիրիմաքարին

Յուլիսի 5-ին կայացել է «Իրանական նոճի» մրցանակաբաշխութեան երրորդ հանդիսաւոր արարողութիւնը:

Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, այս տարի մրցանակաբաշխութեան երկու դափնիներից մէկը բաժին է հասել իրանահայ անւանի կոպոզիտոր եւ երաժշտագէտ, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին:

Ստանալով մրցանակը, մայեստրոն ամբիոնից ասել է. «Երաժշտութիւնը գրականութեան պէս ակունք է առնում մենութիւնից, իսկ Ճգնաւորեան նշանակում է մենակեաց»:

Նա ներկայացրել է Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ իր ընտանիքի դառը պատմութիւնը՝ նշելով, որ Իրանն այն երկրի անւանումն է, ուր տարբեր ազգութիւններ, ամենատարբեր մշակոյթներով խաղաղ գոյակցում են կողք-կողքի:

«Ես մեծացել եմ փոքրամասնութիւն ածականը կրելով եւ չեմ ընդունւել հասարակութեան կողմից, սակայն հպարտ եմ, որ իրանցի եմ եւ Բորուջերդից»,- ասել է մայեստրոն՝ նշելով, որ Մոհարամ ամսւայ օրերին, երբ սգոյ թափօրներն անցնում էին իրենց տան փողոցով, նա լսել ու սիրահարւել է դրանց ռիթմին:

Իսկ ինչ վերաբերում է Ֆերդոսուն, ապա նա «Զուրխանէ»-ում է ծանօթացել մեծ պոէտի ստեղծագործութիւններին, ապա ընթերցել է դրանց հայերէն թարգմանութիւնն ու սիրահարւէլ դրանց:

Անդրադառնալով իր կոթողային ստեղծագործութեանը՝ «Ռուստամ եւ Զոհրաբ» օպերային, մեծանուն երաժշտագէտը նշել է, որ ստեղծագործութեան աւարտը համընկել է Իսլ. յեղափոխութեան յաղթանակի օրերին, եւ նա ստիպւած է եղել այն 15 տարի պահել իր գրասեղանի գզրոցում:

«Երբ երկար ջանքերից յետոյ, ինձ յաջողւեց այն ներկայացնել «Վահդաթ» համերգասրահի բեմից, չէի էլ պատկերացնում, որ լեփ լեցուն դահլիճի ականատեսը կը լինեմ, եւ երաժշտասէրնեը երկու ժամ շարունակ, քար լռութեամբ կունկընդրեն այն: Այդ գիշեր հնչած ծափողջոյներն իմ ծննդեան նւէրն էին»,- ասել է Լորիս Ճգնաւորեանը:

Ի ցոյց դնելով մրցանակը, մայեստրոն նշել է, որ երբեք չի յոգնել Ֆերդոսի ընթերցելուց, եւ յայտարարել է, որ մտադիր է այցելել նրա դանբարան ու մրցանակը տեղադրել մեծ պոէտի շիրիմաքարին:

Լուրը՝ «Ալիք»-ի կայքէջից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com