Թեհրանահայ աշակերտների մեկնումը Հայաստան՝ մասնակցելու Բնագիտական համահայկական օլիմպիադային

Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2018 թւականի յուլիսի 12-ից 16-ը կազմակերպել է դպրոցականների չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադան` ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից:

Օլիմպիադային մասնակցելու են նաեւ թեհրանահայ 5 աշակերտ-ուհիներ տարբեր դպրոցներից՝ Մինէ Նազարեան, Մենուա Իսկանդարեան, Սաթենիկ Շահիջանեան, Ադենա Հայրապետեան եւ Անայիս Աբնուս: Խմբի պատասխանատուն է՝ տկն. Հեմինէ Նազարբէգեանը:

Շաբաթ, յուլիսի 7-ի առաւօտեան, մասնակից աշակերտ-ուհիները, իրենց ծնողների, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ պատասխանատուի հետ միասին ներկայ գտնւեցին Ս. Սարգիս եկեղեցում՝ մասնակցելու, Թ. Հ. Թ. առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանի միջոցով կատարւած յատուկ աղօթքին, ուր ստանալով Սրբազան Հօր օրհնութիւնն ու հայրական խրատները մեծ խանդավառութեամբ յուլիսի 10-ին մեկնեցին Հայաստան:

Վերջում Սրբազան Հայրը իւրաքանչիւրին նւիրեց մի աղօթագիրք, մաղթելով նրանց յաջողութիւն եւ յաղթանակ, հաճելի, ուրախ եւ անփորձանք ճանապարհորդութիւն:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ