Արւեստագէտներ՝ օր. Լիլիթ Տէրեանը և օր. Լալիկ Թաշճեանն այցելեցին Սրբազան Հօրը

Երկուշաբթի յուլիսի 16-ին, արւեստագէտներ՝ օր. Լիլիթ Տէրեանը և օր. Լալիկ Թաշճեանի հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Արւեստագէտներն եկած էին Սրբազան Հօրը շնորհաւորելու իր քահանայական ձեռնադրութեան 50-ամեակի առիթով: Հանդիպումն առիթ եղաւ խօսելու նաև իրենց արւեստի և գործունէութեան մասին:

Խօսւեց նաև օր. Լիլիթ Տէրեանի տունը թանգարանի վերածելու հնարաւորութեան և կարելիութեան մասին: