Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Անահիտ Աբադի «Եւա»-ն ու Ասղար Ֆարհադին «Ոսկէ ծիրան»-ի մրցանակակիրներ

«Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային փառատօնի ժիւրին յայտարարեց այս տարւայ լաւագոյն խաղարկային ֆիլմի անւանումը։

«Ոսկէ ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատօնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդիւնքները: Յուլիսի 14-ին Ա․ Խաչատրեանի հանդիսադահլիճում փառատօնի փակման հանդիսաւոր արարողութեան ընթացքում ժիւրիի կազմը յայտարարեց մրցանակակիրներին:

Միջազգային խաղարկային ֆիլմեր անւանակարգում «Ոսկէ ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի (Ուկրայինա/Գերմանիա) «Հրաբուխ» ֆիլմը, «Արծաթէ ծիրան» մրցանակի` Ժերմինալ Ռոոյի (Շւէյցարիա) «Ֆորտունան»։
Միջազգային վաւերագրական ֆիլմերից «Ոսկէ ծիրան» մրցանակի է արժանացել ռեժիսոր Շեւաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ) «Հեռաւոր Համաստեղութիւն» ֆիլմը, «Արծաթէ ծիրանի»` Այնարա Վերայի (Իսպանիա) «Կը հանդիպենք վաղը, եթէ Աստւած տայ» ֆիլմը։ «Ժիւրիի յատուկ յիշատակում» մրցանակը ստացել է Վախթանգ Կունցեւ- Գաբաշւիլի «Յստակ աշխարհ» ֆիլմը։

«Հայկական համայնապատկեր» յատուկ ծրագրի անւանակարգերում Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը շնորհւել է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լաւագոյն ֆիլմ ճանաչւած «Եւա» ֆիլմին (ռեժիսոր` Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան):

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միութեան մրցանակը յանձնւել է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լաւագոյն դեբիւտային ֆիլմ ճանաչւած «Քամու հետ» կինոնկարին (ռեժիսոր` Արթուր Սահակեան (Հայաստան))։

Հրանտ Մատթեւոսեանի մրցանակը լաւագոյն սցենարի համար տրւել է ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա) «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմին, իսկ լաւագոյն դերակատարման համար Սոս Սարգսեանի մրցանակը` Շանթ Յովհաննիսեանին` «Եւա» ֆիլմում մարմնաւորած դերի համար։

«Փարաջանովեան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար յանձնւել է Դարէն Արոնոֆսկուն (ԱՄՆ) եւ Ասղար Ֆարհադին (Իրան)։

«Վարպետ» ֆիլմի համար փառատօնի յատուկ մրցանակների են արժանացել Լարի Սմիթը (Միացեալ Թագաւորութիւն) եւ Շոն Բէյքերը (ԱՄՆ)։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ