Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մեծարանքի երեկոյ նւիրւած իրանահայ երաժշտագէտ Վարդան Սահակեանին

Երեքշաբթի, յուլիսի 31-ին, երաժշտասէր բազմութիւն էր համախմբւել Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, մասնակցելու իրանահայ երաժշտագէտ Վարդան Սահակեանի մեծարման հանդիսութեանը, ով երկարամեայ ստեղծագործութեան անցեալ եւ բեղմնաւոր դասախօսական աշխատանք է ծաւալել Իրանի երաժշտութեան ասպարէզում: Միջոցառումը նախաձեռնել էր «Ռադ Նօ Անդիշ» մշակութային-գեղարւեստական կենտրոնը, համագործակցութեամբ «Ռուդաքի» հիմնադրամի:

Վարդան Սահակեանը աւարտել է գեղարւեստի ֆակուլտետը եւ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կողմից նրան շնորհւել է գեղարւեստի առաջին կարգի վկայական, որը համազօր է դոկտորականի եւ գնահատանքի է արժանացել «Ֆաջր» երաժշտական 27-րդ փառատօնի ընթացքում:

Նա դասաւանդում է Իրանի զանազան համալսարաններում եւ անդամակցում է Իրանի կինոյի երաժիշտների կենտրոնին, անդամակցել է «Ֆաջր» երաժշտական փառատօնի զանազան շրջանների իրաւարարների կազմին, Իրանի երաժշտական տանը: Նա իրանական ֆոլկլոր ստեղծագործութիւնները մշակել է օրկեստրի համար եւ թարգմանել է երաժիշտ Նիկոլա Ռիմսկի Կորսակովի «Կիրառարական հարմոնիա» գիրքը: Նա երաժշտութիւն է մշակել իրանական մի շարք ֆիլմերի համար ինչպէս իրանցի կինոռեժիսոր Բահրամ Բէյզայիի «Սագ քոշի» եւ Ֆէրէյդուն Ջէյրանիի «Սուրաթի» ֆիլմերի համար: Տարիներ համագործակցել է Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւող Մշակութային փառատօնի երաժշտական բաժնի իրաւարար կազմի հետ:

Երեկոն իրենց ներկայութեամբ պատւել էին Իրանի եւ իրանահայ համայնքի երաժշտութեան, արւեստի եւ հասարակական ականաւոր դէմքեր: Ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, «ՀՈՒՍԿ» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: Ծրագրի ընթացքում հաղորդավարի կողմից ընթերցւեց ազգային իշխանութեան, «Ալիք»-ի, «ՀՈՒՍԿ»-ի եւ միութիւնների յղւած համատեղ ուղերձը: Միջոցառումը մէկտեղւած էր ելոյթներով եւ գեղարւեստական կատարումներով: «Օրդիբեհեշթ» երգչախումբը ղեկավարութեամբ դոկտ. Համիդ Ասգարիի, հանդէս եկաւ ելոյթներով, ներկայացնելով Կոմիտասից եւ իրանական ֆոլկլոր երաժշտական նմուշներից, որոնք նորովի մշակւել են Վարդան Սահակեանի միջոցով:

Միջոցառմանը պատկերասփռւող տեսաֆիլմով Վարդան Սահակեանը ներկայացրեց իր կենսագրական տւեալները:

Դաշնամուրային կատարումներով ելոյթ ունեցան նրա աշակերտներից, եւ միաժամանակ պատկերասփռւեցին տեսաֆիլմեր, որոնք սփռում էին նրա մշակած երաժշտական կատարումները սիմֆոնիկ նւագախմբերի միջոցով, նաեւ ներկայացւեց տեսաֆիլմ, որի ընթացքում Իրանի երաժշտութեան երկնակամարի մեծերը արտայայտւում էին նրա անհատականութեան ու մարդկային արժանիքների մասին եւ ընդգծւեց հետեւեալը՝ նա աննման է:

Վերջում Իրանի երաժշտութեան ոլորտում դասախօսների, ինչպէս մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ձեռամբ գնահատագիր յանձնւեց վաստակաւոր դասախօս Վարդան Սահակեանին, որից յետոյ նա իր գնահատանքի խօսքն ուղղեց կազմակերպիչներին եւ մասնակիցներին, մատնանշելով Իրանին ու հայ արւեստին իրենց ծառայութիւնը մատուցած հայ արւեստագէտներին, որոնցից շատերը ներկայ էին դահլիճում:

Լուրը «Ալիք»-օրաթերթից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ