Երիտասարդ արւեստագէտների հանդիպում Արտակ Մանուկեան թանգարանում

Ուրբաթ Օգոստոս 3-ին, Արտակ Մանուկեան թանգարանում, տեղի ունեցաւ երիտասարդ արւեստագէտների հանդիպում, ճանաչելու ազգային գեղարւեստական արժէքները և ծանօթանալու միմեանց հետ, ցուցադրւեցին նաև իրենց աշխատանքները:

Երիտասարդ արւեստագէտների գործերից ցուցադրման էին դրւած՝ Շարմաղ Իսկանդարեանի և Սեմիկ Մոթիի-ի զարդեղէնները, Շարիս Աբգարի քարի վրայի նկարչութիւնները, Թենի Յակոբեանի հայկական տիկնիկները, Նադիա Այւազեանի և Մելինէ Եգանեանի փայտէ գործերը նաև Անի Սարգսեանի կտորից պատրաստւած գործերը:

Երիտասարդ արւեստագէտներին մեծ ոգևորութիւն պարգևեցին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամ և թանգարանի կապ՝ Հարմիկ Աւետեանը, Իրանահայ Գրողների Միութեան նախագահ՝ Վարանդը, համալսարանի դասախօս և թրքագէտ՝ Գրիգոր Ղազարեանը և արւեստագէտ՝ Լիդա Բերբերեանը:

Միջոցառմանը ներկայ էին համայնքից մի խումբ արւեստագէտներ և այցելուներ, որոնք մեծ եռանդ պարգևեցին սոյն ձեռնարկին:

Ծրագրի աւարտին Հայ Կին Միութեան «Ցոլք Զարդարւեստ» գիրքը նւիրւեց մասնակցող երիտասարդ արւեստագէտներին: