Ասմունքի Համահայկական փառատօն Շուշիում

2018 թւից յուլիսի 31-ից օգոստոսի 2-ը, ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցային համալիրի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ, Շուշիում տեղի ունեցաւ ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած էր «Արցախեան շարժման» 30-ամեակին:

Այս տարի ևս Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւած մշակութային փառատօնի ասմունքի բաժնի լաւագոյններից, 16 աշակերտ-ուհիներ մասնակցեցին այս փառատօնին:

Ուրախութեամբ յայտնում ենք, որ Թեհրանից, իրենց տարիքային խմբում Անի Յովհաննիսեանը գրաւեց առաջին, իսկ Սելիա Սարգսեանը, երկրորդ պատւաւոր հորիզոնականները։