Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 23 Յունւար 2016-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ, այս առիթով շաբաթ 23 Յունւար 2016-ին մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. կը պատարագի եւ յաւուր պատշաճի կը քարոզի թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը
Սկիզբ ժամերգութեան ժամը 9.00-ին
Ս. Պատարագ ժամը 10.00-ին
Քարոզ ժամը 11.00-ին
Պատարագի աւարտին տեղի է ունենալու մատաղի օրհնութիւն։
Ս. Սարգիս Զօրավարի եւ որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ 20-22 Յունւար 2016-ի երեկոյեան ժամը հինգին տեղի է ունենալու երեկոյեան հսկումի արարողութիւն եւ քարոզախօսութիւն:
Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեան, հաղորդւելու տօնին խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:
Ս. պատարագի երգեցողութիւնը կատարելու է Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը ղեկավարութեամբ Դոկտ. Էլիբս Մասեհեանի:
Նրանք ովքեր մատաղ եւ կամ խորհուրդ ունեն, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին Ազգային Առաջնորդարան: