«1937 թւականի Հոկտեմբերի 13-ը» ֆիլմի պրեմիերա

Շաբաթ, սեպտեմբերի 1-ին, մի խումբ արւեստագէտների եւ մշակոյթի ոլորտի պատասխանատուների ներկայութեամբ, Կինոյի թանգարանում կայացաւ Բեքթաշ Աբթինի պատրաստած «1937 թւականի հոկտեմբերի 13-ը» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է իրանահայ անւանի երաժշտագէտ և դիրիժոր՝ մայետրօ Լորիս Ճգնաւորեանի արկածալի ու արգասաւոր կեանքի ուղին՝ միեւնոյն ժամանակ վեր հանելով նրա ներքին անհատականութիւնը և հանդիսատեսին ծանօթացնում է նրա մտերմիկ դէմքին:

Այս ֆիլմը մինչեւ սեպտեմբերի 14-ը կարելի բացառապէս դիտել www.hashure.com հասցէով հասանելի «Թամաշա» կայքում: