Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի Բնական Աղբիւրների ու Ջրային Պաշարների Գերատեսչութեան պատւիրակութեան այցն՝ Ազգային Առաջնորդարան

Թեհրան նահանգի Բնական Աղբիւրների ու Ջրային Պաշարների Գերատեսչութեան Տեխնիկական հարցերով տեղակալ(معاون فنی اداره کل منابع طبیعی و آبخیزداری استان تهران)՝ ճարտգ. Հաղանին, Թեհրանի Ջրային Աղբիւրների Գերատեսչութեան Հսկիչ բաժնի պետ և Մեծայարգ Առաջնորդի ներկայացուցչութեան գրասենեակի պատասխանատու( رئیس حراست اداره کل منابع طبیعی استان تهران و مسئول نمایندگی دفتر ولایت فقیه)՝ Հոջ. Նաջջարիի,  նաև Թեհրան քաղաքի Ջրի Պաշարների Ներկայացուցչութեան Գրասենեակի պատասխանատու( مسئول دفتر نمایندگی منابع طبیعی شهر تهران)՝ Հոջ. Սալարիի ընկերակցութեամբ, երեքշաբթի յունւարի 5-ին, ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ այցելեցին Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարան և հանդիպում ու զրոյց ունեցաւ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:

Հանդիպման ժամանակ ճարտգ. Հաղանին Ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ շնորհաւորեց բոլոր քրիստոնեաներին ու յատկապէս իրանահայութեանը:

Այնուհետեւ Սրբազան հայրը խօսք առնելով, շնորհակալութիւն յայտնեց պատւիրակութեան ուշադրութեան և այցի կապակցութեամբ, որից յետոյ կողմերը զրուցեցին բնական աղբիւրների պաշտպանութեան ու բնապահպանութեան գործընթացների կապակցութեամբ:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ