ԵՌՕՐԵԱՅ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՒԱՆԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ սեպտեմբեր 29-ին Ս. Գէորգ Զօրավարի տօննէ: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:

Արդարեւ Ս. Գէորգ Եկեղեցում հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝
Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի եւ ուրբաթ սեպտեմբեր 27-ին եւ 28-ին, երեկոյեան ժամը 7:00-ին տեղի է ունենալու հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ եւ կիրակի սեպտեմբեր 29 եւ 30-ի առաւօտեան Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Շաբաթ օրը պատարագելու եւ քարոզելու է՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ առ. ժամը 9:00-ին
Սկիզբ ս. պատարագի՝ առ. ժամը 9:30-ին
Քարոզ՝ առ. ժամը 11:00-ին

Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն սրբալոյս միւռոնով:

Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատաղ բերողներին յանձնարարւում է իրենց մատաղացու ոչխարները Եկեղեցու Խորհրդին յանձնել ուրբաթ առաւօտւանից մինչեւ գիշեր:

Կիրակի 30 սեպտեմբեր 2018 Վարագայ Սրբոյ Խաչին տօնն է, այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ։

Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ հայավայել ու քրիստոնէավայել կեցւածքով մասնակցեն վերոյիշեալ արարողութիւններին: Յիշեցնենք, որ հարկ է բոլոր արարողութիւններին եւ Ս. պատարագի պահին անաղմուկ եւ պատշաճ ձեւով հետեւել բոլոր արարողութիւններին, որպէսզի կարողանանք որպէս ուխտաւորներ՝ երկիւղածութեամբ հաղորդւել սուրբի նահատակութեան խորհրդով եւ ինչու չէ նաեւ վերանորոգել մեր քրիստոնէական հաւատքը:

Ս.ԳԷՈՐԳ ԵՒ Ս. ԹԱԴԷՈՍ ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ