ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հ.Հ. ԱԱԾ-ի Պատւիրակութիւնն Ազգային Առաջնորդարանում

Երեքշաբթի հոկտեմբերի 2-ի առաւօտեան, Հ.Հ. Ազգային Անվտանգութեան Ծառայութեան տնօրէն՝ Արթուր Վանեցեանը, ով պաշտօնական այցով Թեհրան էր ժամանել, իր գլխաւորած պատւիրակութեան հետ միասին այցելեց Թ.Հ. Թեմի Ազգային Առաջնորդարան:

Խմբին ընկերակցում էր նաև Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը և դեսպանատան աշխատակազմի ներկայացուցիչները՝

Թ.Հ. Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, նախ ողջունելով հիւրերին, հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Թեհրանի հայոց թեմի կառոյցի եւ տարւող աշխատանքների մասին: Ապա յոյս յայտնեց, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացումն աւելին կը նպաստի տարածաշրջանի խաղաղութեանը:

Պրն. Վանեցեանը իր խօսքերում նախ իր գնահատանքը յայտնեց Թեհրանի հայկական համայնքի մասին, ապա անդրադարձաւ Իրանի պետական շրջանակների հետ ունեցած իր հանդիպումներին, ընդգծելով, որ ունեցել են շատ արդիւնաւէտ հանդիպումներ եւ անվտանգութեան ոլորտում համագործակցութեան հետ կապւած պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել: Նա յաւելեց՝ «Գիտէք, որ Իրանը պատմականօրէն համարւում է Հայաստանի բարեկամ երկիրը եւ այս այցով ես փորձել եմ աւելի խորացնել այդ յարաբերութիւնները»:

Հանդիպմանը, Ի.Ի. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Ժորժիկ Աբրահամեանը եւս անդրադարձաւ իրանահայութեան պատմական տւեալների եւ վարչական կառավարման մասին եւ ընդգծեց՝ «Իրանն այն հաւաքականութիւնն է, որտեղ բարեբախտաբար բոլորը կարող են խաղաղ գոյակցութեամբ ապրել»:

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը նաև իր գնահատանքը յայտնեց հանդիպման կապակցութեամբ և կարեւորեց Իրան- Հայաստան յարաբերութիւնների էլ աւելի զարգացումը:

Հանդիպմանը ներկայ էին, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի, Թ.Հ.Թ Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի, «ԱԼԻՔ» Հաստատութեան, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Վերջում Սրբազան հայրն հիւրերին նւիրեց «Թեհրանի Հայոց Թեմը» հրատարակութիւնը և վերջերս հրատարակւած գրքերից մի քանի օրինակ։ Այնուհետ Սրբազան հայրը հիւրերին առաջնորդեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու իւրայատկութեան և պատմութեան մասին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com