Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մայեստրօ՝ Լորիս Ճգնաւուրեանի այցը «Նայիրի-Սողոմոնեան» Միջ. Դպրոց

Հայ մշակոյթի և Սուրբ Թարգմանչանց տօնի առիթով, սոյն թւականի երկուշաբթի հոկտեմբերի 15-ին, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի հրաւէրով, դպրոց էր այցելել իրանահայ անւանի կոմպոզիտոր և միջազգային ճանաչում ունեցող երաժշտագէտ՝ Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, իրանահայ անւանի երաժիշտ՝ Ռազմիկ Օհանեանի ուղեկցութեամբ։

Դպրոցի մուտքի մօտ նրանց ջերմ ողջունեցին ու բարի գալուստ մաղթեցին դպրոցի տեսուչ՝ Պրն. Նազարին, փոխտեսուչ՝ պրմ. Նորվան Միքայէլեանը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ Պրն. Սևան Զոհրաբեանը, դպրոցի ծնողական խորհուրդը և ուսուցչական կազմը։

Դահլիճում հաւաքւած աշակերտները, որոնք անհամբեր սպասում էին Մայեստրոյին, ողջունեցին և սիրով լսեցին նրան, որ պատմում էր իր կեանքի ու գործունէութեան անցած ճանապարհի մասին, պատմում էր իրանահայութեան դարաւոր կեանքի և Իրանի զարգացման ու բարգաւաճման ճանապարհին, տարբեր բնագաւառներում, նրաց ունեցած ներդրման մասին։

Լսւեցին հարց ու պատասխաններ, թէ ուսուցիչների և թէ աշակերտների կողմից, որոնց շատ սիրով էր վերաբերւում ու պատասխանում մեծարգոյ Լորիս Ճգնաւորեանը։ Քանի որ Մայեստրոյի այցը համընկնում էր նրա ծննդեան տարեդարձին, ուստի դպրոցի աշակերտները փոքրիկ անակնկալով շնորհաւորեցին իր 81-ամեայ յոբելեանը, մաղթելով արևշատութիւն և երկար տարիների բեղմնաւոր կեանք։

Ներկաներին, յատկապէս գրաւել էր ոչ միայն երաժշտագէտի մասնագիտական աւանդը, այլև նրա անմիջականութիւնը, մեծի վայել համեստութիւնը, որ ամենայն սիրով լուսանկարւեց բոլորի հետ, ողջագուրւեց՝ սեղմելով մէկ առ մէկի ձեռքը։ Իր մարդկային վեհ կերպարով ու աշախատասիրութեամբ բարձունքներին ձեռք մեկնող այս օրինակելի անձնաւորութեան հետ ունեցած գեղեցիկ պահերը, որոնցով աշակերտներն ու ուսուցիչները վայելեցին Մայեստրօ՝ Լորիս Ճգնաւորեանի ջերմ ներկայութիւնը, անշուշտ անմոռանալի յիշողութիւններ կը թողնեն բոլորի մտքերում։

«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի Ծնողական խորհուրդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ