ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում

Տարիների աւանդոյթի է վերածւել Սրբոց Թարգմանչաց կամ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով նախաձեռնւող հանդիսութիւնը, որի ընթացքում գնահատւում են ուսումնական նախորդ տարեշրջանում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցիչուհիները: Նման միջոցառում իրականացաւ ուրբաթ, հոկտեմբերի 26-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ.Թումանեան» սրահում:

Միջոցառման գեղարւեստական բաժնի իրականացումը վստահւած էր հայ նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնք հանդիսատեսին լաւագոյնս մատուցեցին իրենց վստահւածը, քանզի նրանք թէ ասմունքային, թէ երաժշտական գործիքների կատարման եւ թէ երգերի ու հաղորդավարութեան առումով համարւում են իրենց համատարիքների մէջ ներքին ու այլ փառատօններում յաղթանակածները:

Հանդիսութիւնը մեկնարկեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբի կատարումներով, որի խմբավարն է Արփի Սիմրոջեանը եւ այն ընթացքում ցուցադրւեց տեսաֆիլմ Կրթական խորհրդի մէկամեայ գործունէութեան մասին, որը պատրաստել էր Ռեբեկա Վարդանեանը:

Խորհրդի ատենապետ՝ Անետ Բաղդասարեանը ամփոփ տողերով ներկայացրեց Կրթական խորհրդի գործունէութեան նպատակների մասին, որն է՝ հայեցի դաստիարակութեան ու ուսման մակարդակի զարգացումը հայոց դպրոցներում:

Հանգստի կոչւած հայ ուսուցչուհիների անունից արտայայտւեց Աստղիկ Թորոսեանը, որից յետոյ գնահատագրեր յանձնւեցին ուսումնական անցեալ տարեշրջանում հանգստի կոչւած հայ ուսուցչուհիներին:

Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թ. Հ. թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Հանդիսութեանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Հայ կաթողիկէ համայնքի եւ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ ուսուցիչ-ուսուցիչուիներ:

Լուրը՝ «Ալիք»-ից

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com