ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒ

Երեքշաբթի հոկտեմբերի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ՝ պրն. Թովմաս Թովմասեանին:

Նրանք երկար զրուցեցին իրանահայ մեր թեմերի հետ կապւած ազգային, մշակութային և եկեղեցական հարցերի շուրջ, վերջերս Անթիլիասում տեղի ունեցած Ազգային Կենտրոնական Վարչութեան լիակատար նիստերի և խառն ժողովի որոշումների լոյսին տակ: