Տ. Մեղրիկ Սրբազան Եպս. Բարիքեանը Թեհրանում

Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի Թեմի մեր սիրելի զաւակներին, որ հինգշաբթի 8 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեհրան ժամանեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, թեմիս Քրիստոնէական Դաստիարակութեան և եկեղեցական աշխատանքների մէջ նեցուկ կանգնելու Առաջնորդ Սրբազանին, ինչպէս նաև եկեղեցիների երգեցիկ խմբերի վերակազմակերպման գործը յառաջ տանելու համար:

Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, իր եօթնամեայ բարւօք գործունէութեան աւարտին, Վեհափառ Հայրապետի տնօրինումով, վերադարձաւ Անթիլիաս և դարձեալ Վեհափառ Հայրապետի տնօրինումով, գերշ. Մեղրիկ Սրբազանը գործուղղւեց Թեհրան:

Բարի գալուստ և օրհնաբեր ծառայութիւն Սրբազան Հօրը: