ՎԵՐՍԿՍՒՈՒՄ ԵՆ Ս. ՍԱՐԳԻՍ, ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՒ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԱՍՏՒԱԾԱՇՆՉԻ ՍԵՐՏՈՂՈՒԹԵԱՆ ԼՍԱՐԱՆՆԵՐԸ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի վերսկսւելու են մեր աստւածաշնչական սերտողութիւնների լսարանները Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում հետեւեալ ժամանակացուցային կարգով.

1- Ս. Սարգիս եկեղեցի, ամէն երեքշաբթի առաւօտեան ժամը 10։00-ին
2- Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, ամէն երկուշաբթի կէսօրից յետոյ ժամը 5։00-ին
3- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, ամէն երեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 5։00-ին

Լսարանները սկսւում են յառաջիկայ երկուշաբթի 19 նոյեմբեր 2018-ից սկսեալ եւ յաջորդաբար շարունակւելու են։

Լսարանները վարելու եւ աստւածաշնչական սերտողութիւնները կատարելու է Առաջնորդի Օգնական Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ ջանան անպայմանօրէն մասնակցել վերոնշեալ լսարաններին Աստծու խօսքով լիցքաւորւելու եւ հաղորդւելու նաեւ մեր հայրերի հաւատքով։