«Անահիտ» Միութեան Անդամներն Այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Երկուշաբթի 26 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հայ Կին Միութեան կից «Անահիտ» Միութեան անդամներից, տիկնայք՝ Լիդուշ Դաւթեանը և Մադլէն Խոդավերդեանը:

Անդամները եկած էին միութեան 40-ամեակի առիթով տպւած գիրքը փոխանցել և պաշտօնապէս հրաւիրելու դեկտեմբերի 16-ին, 40-ամեակի առթիւ տեղի ունենալիք հանդիսութեան:

Սրբազան Հայրը գնահատեց և ասաց. «՛՛Հայ Կին՛՛ միութիւնը միշտ նախանձախնդիր է եղել ազգային հասարակական, միութենական և եկեղեցական գործերում և այս հայկական իւրայատուկ երևոյթ է, որի համար նա շնորհաւորելի է», եզրակացրեց Սրբազան Հայրը: