«Հայ Կին» Միութեան Անդամներն Այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի 28 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին «Հայ Կին» Միութեան Վարչութեան անդամուհիները:

Նրանք եկած էին Սրբազան Հօր հովանաւորութիւնն առնելու միութեան 80-ամեակի առիթով տեղի ունենալիք հանդիսութեան, որը զուգատիպում է Մայիս 2019-ին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց «Հայ Կին» Միութիւնը և իր մասնաճիւղերը, որոնք իրենց ազգային, հասարակական և եկեղեցական գործունէութեամբ մեծ ներդրում են բերում մեր գաղութի կեանքում և յաջողութիւն մաղթեց նրանց ազգանւէր գործունէութեան համար: