1988-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՒԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀՐԻ 30-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ ուրբաթ 7 դեկտեմբեր 2018-ին, Թեհրանի թեմի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն, 1988 թւին Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեան հաղորդւելու յիշատակով մեր երկրաշարժի զոհ եղած հայորդիներին: