Աւարտւել է Ս. Թադէի Վանքի գլխաւոր գմբեթի Նորոգութիւնը

Շաբաթ, դեկտեմբերի 1-ի առաւօտեան, Ս. Թադէի Վանքի գմբեթի 7-ամսեայ վերանորոգման աշխատանքներն աւարտւելով, տեղադրւեց գլխաւոր գմբէթի խաչը:

Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի պատասխանատու՝ Շեռլի Աւետեանը, լուրը փոխանցելով, ընդգծեց՝ «Աշխատանքն իրականացւել է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի եւ Հայաստանի ճարտարապետ մասնագէտների միջոցով: Վանքի զոյգ խաչերն օրհնւել են Թաւրիզի եւ Ուրմիայի եկեղեցիներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթչեանի ձեռամբ»:

Տկն. Աւետեանի հաւաստմամբ, աշխատանքն որոշւած էր աւարտին հասնէր երեք ամսում, սակայն յարափոփոխ եղանակի բերումով, աշխատանքն երկարաձգւեց: Վերանորոգչական աշխատանքի ամբողջ ծախսը հովանաւորել է Իրանի Մշակութային Ժառանգութեան Կազմակերպութիւնը: