Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Իրանահայութիւն» թեմայով գիտելիքների մրցութեանը շահած աշակերտների գնահատում

2017-2018 ուսումնական տարեշրջանում Կրթական խորհրդի «Դաստիարակչական» յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց դպրոցների աշակերտութեան մասնակցութեամբ կազմակերպւած իրանահայութիւն անւամբ գիտելիքների մրցութեանը շահել էին տասնեակ աշակերտներ:

Գրաւոր թեստային մրցութիւնները տեղի ունեցան 2018 թւականի ապրիլի 10-ին եւ 11-ին, Թեհրանի հայոց բոլոր դպրոցների 5-րդ, 6-րդ եւ միջնակարգ օղակների բոլոր աշակերտների մասնակցութեամբ, իրենց պատկան դպրոցներում:

«Դաստիարակչական» յանձնախումբը 2018 թւականի մայիսի 31-ին մրցութեանը բարձր նիշ ստացած տարրական օղակի աշակերտներին գնահատելու նպատակով կազմակերպեց արշաւ՝ «Արարատ» մարզաւանի մատուռի շրջապատում 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտների համար:

Արշաւը սկսւեց առաւօտեան ժամը 10-ին եւ տեւեց մինչեւ կ. յ. ժամը 3-ը: Արշաւին մասնակցել էին թւով 59 աշակերտներ՝ հետեւեալ դպրոցներից. «Թունեան», «Արարատ», «Արաքս», «Ն. Գիւլբենգեան», «Մարիամ» տղ., «Մարիամ» աղջ., «Շանթ», «Նայիրի» եւ «Ռոստոմ»:

Դաստիարակչական յանձնախմբի աշխատանքներին օժանդակում էին Ժենիա Սուքիասեանը, Արմինէ Գրիգորեանը, Հիլդա Աղախանեանը, Անդրանիկ Իփրանոսեանը, Ժոզէֆ Սուքիասեանը, «Թունեան» տարրական եւ «Շանթ» դպրոցների ծնողական խորհրդի անդամներ:

Սկզբում աշակերտ-աշակերտուհիներին բարի գալստեան խօսք փոխանցւեց, ապա ընդունելութիւնից յետոյ, աշակերտները մէկ ժամ միմեանց հետ մասնակցեցին խաղերին եւ այնուհետեւ յանձնախմբի անդամների՝ Նազիկ Բալղչեանի, Ստելլա Ասլանեանի, Քամելիա Շիրւանեանի եւ Բեսի Յովհաննիսեանի օժանդակութեամբ զբաղւեցին ձեռքի աշխատանքով, որի ընթացքում պատրաստեցին Հայաստանի Հանրապետութեան քարտէզը եւ գերբը փազըլի տեսքով եւ ներկեցին գեղեցիկ գոյներով: Ձեռքի աշխատանքը աշակերտների համար գծագրել էր Մեղեդի Պօղոսեանը:

Ճաշելուց յետոյ աշակերտները մասնակցեցին զրոյցի:

Յանձնախմբի անունից Քլարա Աղախանեանը բացատրութիւններ տւեց հայութեան պատմական դերակատարութեան մասին՝ Իրանի մշակութային եւ մարզական ասպարէզներում, ապա հրաւիրեց հիւրերին իրանահայ անւանի ֆուտբոլիստ եւ մարզիչ՝ Էդմոնդ Բզիկին եւ Իրանի ֆ‎իլմարւեստում արդէն անւանի դարձած եւ վերջերս Իրան-Հայաստան համատեղ ֆիլմ նկարահանած, «Եւա» ֆ‎իլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Անահիտ Աբադին:

Աշակերտները մեծ հետաքրքրութեամբ լսեցին հիւրերին եւ հարցեր տւեցին նրանց:

Ծրագրի վերջում մասնակից աշակերտները պարգեւատրւեցին փոքրիկ նւէրով:
Արշաւին ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ՝ Անէթ Բաղդասարեանը եւ անդամներ՝ Թինա Վարդանն ու Մելինէ Բադալը:

«Դաստիարակչական» յանձնախումբը միջնակարգ Ա եւ Բ օղակների աշակերտների համար նաեւ կազմակերպել էր մի այցելութիւն «Իրան» սինեմայի աւանը (شهرک سینما), որտեղ իրենց մասնակցութիւնը բերեցին թւով 20 աշակերտներ «Արարատ», «Թունեան», «Յ. Թովմասեան», «Մարի Մանուկեան», «Մարիամ» աղջ., «Գոհար» եւ «Սողոմոնեան» դպրոցներից, որոնք բարձր նիշ էին ստացել «Իրանահայութիւն» թեմայով գիտելիքների մրցութեանը:

2018 թւականի նոյ. 1-ի առաւօտեան ժամը 10-ին մրցութիւնը շահած աշակերտները համախմբւեցին ազգային առաջնորդարանում, ուր իրենց սպասում էին յանձնախմբի անդամները, Կրթական խորհրդի ատենապետը եւ յանձնախմբին օժանդակողներ Հիլդա Աղախանեանը, Ռոդրիկ Մանգասարեանը եւ 4 ծնողներ:
Հանրակառքը ուղղւեց դէպի Թեհրանից ոչ շատ հեռու գտնւող «Իրան» սինեմայի աւանը, ուր աշակերտներին եւ պատասխանատուներին դիմաւորեց այցելութեան առաջնորդը (թուր գայդ) եւ սինեմայի աւանի պատասխանատուն: Նրանք ջերմօրէն ընդունեցին հայ աշակերտներին եւ դրւատանքի խօսքեր արտայայտեցին հայութեան նկատմամբ:

Մասնակից աշակերտները մեծ հետաքրքրութեամբ քայլեցին աւանի փողոցներում եւ ունկնդրեցին այցելութեան առաջնորդի կողմից տրւող բացատրութիւններին:
Աշակերտները լուսանկարւեցին, ինչպէս նաեւ դիտեցին մի սերիալի նկարահանութեան աշխատանքը: Յանձնախմբի փոխանցումով առաջիկայ կազմակերպւելիք գիտելիքների մրցութիւնը նւիրւած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին:

Նրանք խոստացան, որ լաւապէս կը պատրաստւեն գալիք տարեշրջանում կազմակերպւելիք մրցութեանը:

Աշակերտներին ընկերակցում էին յանձնախմբի անդամներ՝ Բեսի Յովհաննիսեանը, Քամելիա Շիրւանեանը, Ստելլա Ասլանեանը եւ Քլարա Աղախանեանը:

Ազգային առաջնորդարան վերադառնալով, աշակերտները միասին ճաշեցին եւ բաւարարւած հեռացան միմեանցից՝ դարձեալ հանդիպելու յոյսով:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ