Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնի այցն Ազգային առաջնորդարան

Ամանորեան տօների հետ միաժամանակ Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն տիկ. Զահրա Փարւազի Մողադամը, ֆինանսական հարցերով տեղակալ պրն. Էսֆահանու, հետազօտական հարցերով տեղակալ պրն. Սոլէյմանփուրի, ինչպէս նաև տարրական օղակի հարցերով տեղակալի և խորհրդականի ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի 6-րդ շրջանում գտնւող Ս. Սարգիս մայր եկեղեցին, որտեղ հանդիպում ու զրոյց ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:

Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ շնորհաւորելով բոլոր քրիստոնեաներին ու յատկապէս 6-րդ շրջանում բնակւող թեհրանահայերին, ասաց. «Մեզ համար մեծ պատիւ է ամէն տարի Ամանորի առիթով Ազգային առաջնորդան կատարւող այցելութիւնն ու Սրբազան հօր հետ հնդիպումը»:

Փարւազի Մողադամն ակնարկելով Իրանում քրիստոնեաների ու մուսուլմանների խաղաղ ու երկարատեւ համակեցութեանն ասաց. «Ղուրանում մեծարանքով է յիշւել Յիսուս Քրիստոսի անունը եւ մուսուլմաններն իրենց սուրբ գրքի համաձայն բարեկամական վերաբերմունք ունեն քրիստոնեաների հանդէպ: Յիսուս Քրիստոսի և Մոհամմէդ մարգարէյի ծննդեան տօների զուգադիպումն էլ յիշեցնում է բարեկամութեան մասին եւ յոյսով ենք, որ այս բարեբաստիկ զուգադիպութեան շնորհիւ խաղաղութեան, արդարության ու ազատատենչութեան հող կը պատրաստւի եւ աշխարհում ու տարածաշրջանում բրտարարքների արմատները չորացւելով նոր տարում լաւ իրադարձութիւնների ականատես կը լինենք»:

Հանդիպման ժամանակ Սրբազան հայրն իր հերթին շնորհակալութիւն յայտնելով պատւիրակութեան այցի կապակցութեամբ բոլոր իրանցիներին բարիքներով լեցուն ու պատերազմից զերծ տարի ցանկացաւ: