Այսու կարեւորութեամբ յայտարարում ենք թեհրանահայ մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ տօնական օրերի ժամանակացոյցը հետեւեալ կարգով ընթանալու է.-
Ա.- Երկուշաբթի, 31 Դեկտեմբեր 2018
ա.- Կէս գիշերւայ Ս. պատարագ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։
բ.- Երեքշաբթի 1 Յունւար 2019- Կաղանդ-Ամանոր
Առաւօտեան ժամը 10։30-ին Ս. պատարագ մեր բոլոր եկեղեցիներում.
Բ.- Շաբաթ, 5 Յունւար 2019
Ճրագալոյց-ի ժամերգութիւն ժամը 4-ին, Ս. պատարագ ժամը 5-ին
Յայտնենք, որ այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Սրբոց Թարգմանչաց եկեղեցում պատարագելու է առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը։
Սրբոց Վարդանանց եկեղեցում պատարագելու է հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը։
Գ.- Կիրակի, 6 Յունւար 2019
Տօն Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Հանդիսաւոր Ս. պատարագ Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում
Դ.- Երկուշաբթի, 7 Յունւար 2019
Յիշատակ մեռելոց`
Ս. Պատարագ առաւօտեան ժամը 9-ին Ս. Ստեփանոս Մատուռ, Բուրաստան եւ հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։