Հայոց Ազգային «Թունեան» Դպրոցի Աշակերտուհիներն Ազգային Առաջնորդարանում

Շաբաթ դեկտեմբերի 29-ին, Հայոց Ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները, Ձմեռ Պապիկի և դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Ազգային Առաջնորդարան:

Աշակերտուհիները նախ վեր բարձրանալով, Ս. Ծննդեան և Նոր Տարւայ առիթով շնորհաւորեցին Սրբազան Հօրը և ուրախ ու տօնական երգերով զւարճացրեցին Առաջնորդ Սրբազանին:

Սրբազան Հայրը ողջունեց աշակերտուհիներին և մէկական խաչ նւիրեց:

Ապա աշակերտուհիներն այցելեցին առաջնորդարանի բոլոր գրասենեակները և տօնական երգերով ուրախութիւն պարգևեցին աշխատակազմին: