Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի Տնօրէնն այցելեց Սրբազան Հօրը

Երկուշաբթի դեկտեմբերի 31-ի կէօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, աժաջնորդարանի դահլիճում ընդունեց Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ ուալ Մոսլեմին Մահդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին և մի քանի ներկայացուցիչներ:

Խումբը եկած էր շնորհաւորելու ամանորը և Ս. Ծնունդը:

Հանդիպման ներկայ էին նաև Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանը, փոխ ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը և առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը:

Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց և իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին: