Պետական Կենտրոնների Ամանորեան Այցելութիւններ

 

Չորեքշաբթի, 2 յունւար 2019-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց ամանորեան շնորհաւորանքներ պետական հետևեալ կենտրոններից:

Սրբազան Հայրը նախ ընդունեց Էմամ Խոմէյնիի Նպաստ Տրամադրող Կոմիտէի (Քոմիթէ Էմդադ Էմամ Խոմէյնի) ներկայացուցիչներին: Ապա այցելեցին Թեհրանի Համալսարանի Աստւածաբանական Ֆակուլտետի տարբեր ճիւղերի ուսանողները և դասատուները:

Կէսօրին Սրբազան Հօրը հանդիպեցին Իրանի Նահատակների Հիմանարկի (Բոնեադ Շահիդ) ներկայացուցիչները և վերջում Թեհրանի Հրշէջի Կայարանի պետերին :

Հանդիպումներին ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետն ու ներկայացուցիչները և Առաջնորդարանի դիւանապետը:

Սրբազան հայրն իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, քաջալերելով նրանց իրենց տարած եւ տանելիք աշխատանքների համար: