Ահմադինեժադն այցելել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

Ամանորի եւ Սուրբ ծննդեան տօների առիթով, նախկին նախագահ դոկտ. Մահմուդ Ահմադինեժադը կիրակի՝ յունւարի 6-ին այցելել է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:

Նախկին նախագահը ներկայ է եղել Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան առիթով մատուցւած ս. պատարագին, որից յետոյ եկեղեցու ընդունելութեան դահլիճում մտերմիկ հանդիպում է ունեցել Ազգային իշխանութիւնների ներկայացուցիչների՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամներ Վարուժ Յովհաննիսեանի եւ Հարմիկ Աւետեանի, Պատգամաւարոկան ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանի, ինչպէս նաեւ՝ Սրբոց Թարգամանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի եւ երկու հայ նահատակների ընտանիքների հետ:

Լուրը «Ալիք»-ից