Այցելութիւն Կռւի Վիրաւոր՝ Սեմիկ Վարդանեանին

Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, յունւարի 7-ին, Սրբազան Պաշտպանութեան Թանգարանի(موزه دفاع مقدس ) պատասխանատուները՝ դոկտ. Ջաֆարիի գլխաւորութեամբ, այցելեցին Ազատորդի՝ Սեմիկ Վարդանեանի բնակարան։ Հարկ է նշել որ Սեմիկը 1988-ից 27 ամիս գերի է եղել Իրաքում։

Այցելութեան ընթացքում պրն. Ջաֆարին շնորհաւորեց տօների առիթով և մի գնահատագիր յանձնեց Սեմիկ Վարդանեանին։

Ապա այս պատւիրակութիւնը Սեմիկի ընկերակցութեամբ մեկնեցին հայ նահատակ զինւոր Վարդան Աղախանեանի ընտանիքի բնակարան, որտեղ նրա ընտանիքին յանձնեցին Սեմիկի ձեռքով նկարւած Վարդանի դիմանկարը, որը պատւիրել էին թանգարանի պատասխանատուները։

Այցելութեանը ներկայ էր նաև Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների Յանձնախմբի անդամ՝ Արտուշ Իսկանդարեանը։

Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների Յանձնախումբ