Ռուսիոյ Դաշնութեան Դեսպանի Այցը

Երեքշաբթի յունւարի 8, 2019-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, այցելեցին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Պրն. դեսպանը և տկն. Ջաղարեանը եկած էին յատուկ Սրբազան Հօրը շնորհաւորելու Ամանորի և Ս. Ծնունդեան տօների առիթով:

Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց պրն. դեսպանին և իր ազնիւ տիկնոջ, օրհնեց նրանց և իրենց ընտանիքին, յաջողութիւն ու աստւածային օրհնութիւն մաղթեց բոլորին:

Հանդիպման ներկայ էին Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը և քաղաքում հիւրաբեր գտնւող Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը: