Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Այաթ. Ռաֆսանջանի մահւան երկրորդ տարելիցի առիթով միջոցառում

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ երկրի բարձրաստիճան ղեկավարութեան մասնակցութեամբ, հինգշաբթի՝ յունւարի 10-ին կայացել է այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան երկրորդ տարելիցին նւիրւած միջոցառումը:

Միջոցառմանը, որին ներկայ են եղել նաեւ այաթ. Ռաֆսանջանիի ընտանիքի անդամները, ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահը:

Թ.Հ. Թեմի կողմից միջոցառմանը ներկայ է եղել Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը և արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը:

Անդրադառնալով ականաւոր քաղաքական-հասրակական գործչի անցած ուղուն, նախագահը նշել է, որ Իսլամական համակարգի ձեւաւորման եւ ամրապնդման գործում առանցքային դեր էր վերապահւած երկու հոգու. «Դրանցից մէկն այաթ. Բեհեշթին էր, որն առանցքային դերակատարութիւն ունեցաւ Սահամանդրական օրէնքի ձեւաւորման եւ հաստատման գործում, իսկ միւսը այաթ. Ռաֆսանջանին էր, որին առանցքային դեր էր վերապահւած Իսլ. խորհրդարանի առաջին նստաշրջանի կայացման եւ ղեկավարման գործում»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Նախագահը եզրակացրել է՝ «Պէտք է շարուանկենք Հաշեմիի ուղին: Պէտք է համբերատար ու հանդուրժող լինենք: Հաշեմիից պէտք է սովորենք չափաւորութիւնն ու չմոռանանք նրա նպատակները: Մեզ դժւարին օրեր են սպասւում: Թշնամին իր ողջ ուժով մեր դէմ է կանգնած: Միայն միասնականութիւնն ու չափաւորութիւնը պահպանելով եւ Հաշեմիի ուղուն հետեւելով է հնարաւոր պահպանել յեղափոխութիւնը»:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ