Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան Կենտրոնատեղիում գործող «Ծիածան» Մանկական Արւեստանոցի Անձնակազմի Այցն Առաջնորդ Սրբազանին

Շաբաթ յունւար 12-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան հովանաւորութեամբ գործող «Ծիածան» Մանկական Արւեստանոցի Աշխատակազմը:

Այցելուները եկած էին Սրբազան Հօրը յատուկ շնորհաւորելու Ամանորն ու Ս. Ծնունդը:

Սրբազան Հայրը ողջունեց խմբին, փոխադարձաբար շնորհաւորեց և յաջողութիւն մաղթեց իրենց, յաւելելով, որ մեր մանուկները վաղւայ մեր ազգն են լինելու, հետևաբար ամէն ինչ անելու ենք նրանց առողջ դաստիարակութեան համար:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան Կազմակերպութիւնը և օրհնելով նրանց յաջողութիւն մաղթեց: