Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Յունւարի 14-18 2019 Հունգարեայի մայրաքաղաք՝ Բուդափեշտում գումարւած Եւրոպայի եւ Միջին Արեւելքի Աստւածաշնչային ընկերութիւնների քարտուղարների շրջանային հերթական ժողովին մասնակցեց:

Ժողովում, Սրբազան Հայրն առիթ ունեցաւ խօսելու թեմիս կրօնական եւ հրատարակչական աշխատանքների մասին, կարեւորութեամբ շեշտելով որ մենք Իրանի Իսլամական Հանրապետութիւնում որեւէ մի դժւարութիւն չենք ունեցել եւ չենք ունենում Աստւածաշունչ Մատեանի եւ կրօնական գործերի հայերէն լեզւով հրատարակութեան պարագային։ Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց նաեւ որ իրանեան կառավարութիւնը յատուկ վերաբերմունք է ցուցաբերում քրիստոնէական մեր տօների տօնակատարութեան եւ շնորհաւորական այցելութիւնների ընթացքին իրենց բարեմաղթութիւններն են յայտնում ողջ հայութեան։

Սրբազան հայրը առիթ ունեցաւ նաեւ հանդիպելու Բուդափեշտի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին առանձին կ՛անդրադառնանք։

Յայտնենք նաեւ, որ Սրբազան հայրը 21-25 Յունւար 2019-ին մասնակցելու է Լիբանանում գումարւելիք Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան հերթական ժողովին, որպէս վարչութեան անդամ ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւննը։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ